Խաղ-մրցույթ Էրեբունի-Երևան — 2800

Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը Երևան քաղաքի պատմության թանգարանի հետ համատեղ հոկտեմբերի 4-ին անցկացրեց «Էրեբունի-Երևան – 2800» խաղ-մրցույթը, որին մասնակցեց նաև «Երևան դարձած իմ Էրեբունի» կարգախոսով Ալ. Մյասնիկյանի անվան հ. 66 հիմնական դպրոցի <<Երևանցիներ>> թիմը` <<Դու իմն ես, Երևան>> կարգախոսով: Թեժ պայքարից հետո մեր աշակերտները գրավեցին երկրորդ պատվավոր տեղը : Թիմի հինգ անդամներ Միլենան, Կարինան, Յանան, Մանեն և Հարությունը խրախուսվեցին ` ստանալով զանազան նվերներ:
Հարցերն առնչվել են մայրաքաղաքի հիմնադրմանը և պատմությանը: Խաղ-մրցույթի հանձնախմբի անդամները շնորհավորեցին թիմերին և ընդգծեցին, որ մայրաքաղաքի 2800-ամյա պատմության մասին գիտելիքների պաշարը սերունդներին փոխանցելը կարևոր առաքելություն է:

04.10.2018թ.

<<Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում Երևանի Ալ. Մյասնիկյանի անվան հ. 66 հիմնական դպրոցում հանդիսավոր կերպով բացվեց նախակրթարան՝ 2013թ.-ին ծնված երեխաների ուսուցման, կատարելագործման նպատակներով: Մանուկներին առավոտվանից սպասում էին հեքիաթի հերոսները, ուրախ տրամադրությունն ապահովող երաժշտությունը, դպրոցի տարրական դասարանների սաների՝ մեծ պատասխանատվությամբ պատրաստած համերգային համարները, որոնց նպատակն էր ապահովել մեր փոքրիկների ուրախ նորամուտը դպրոցի նախակրթարան, ինչը միտված է զարգացնել նրանց տրամաբանությունը, յուրովի կրթվելու և այլ հմտություններ ձեռք բերելու ազնիվ գործին: Փոքրիկներն ու նրանց ծնողները ոգևորված էին, հիացած խաղասենյակի և դասասենյակի ճաշակով և հոգատարությամբ կատարած ձևավորումով և տնօրինության ու մանկավարժական կոլեկտիվի հյուրընկալ մոտեցմամբ:

Մեծ Մարդասերը

Արդեն երկրորդ օրն է Ալ. Մյասնիկյանի անվ. հ. 66 հիմնական դպրոցի ողջ աշակերտությունը և մանկավարժական համախումբը, միանալով համազգային կորստի ցավին ու արտահայտելով իր խորին վշտակցությունը, հարգում է Մեծ Մարդասերի, Մեծ Հայի ու Մեծ Հայրենասերի հիշատակը:

Անկախություն 27

Երևանի Ալ. Մյասնիկյանի անվան հ. 66 հիմնական դպրոցի 8-րդ դասարանների աշակերտները, քաջ գիտակցելով անձնազոհ ու նվիրյալ ազատամարտիկների ու զինվորների սխրանքն ու մեծությունը, խորին հարգանքով որոշեցին իրենց սրտի խոսքն ասել զոհված մեր հերոսներին՝ այցելելով Եռաբլուր ու ծաղիկներ դնելով նրանց լուսավոր շիրիմներին: Աշակերտների մոտ կար հարգանքի և պատասխանատվության բարձր գիտակցում:

Երևանագիտություն

Սեպտեմբերի 19-ին Ալ. Մյասնիկյանի անվ. հ. 66 հիմնական դպրոցում մեկնարկեց մեր սիրելի մայրաքաղաք Երևանին նվիրված մրցույթը,որում Երևանի մասին ունեցած գիտելիքներով իրենց ուժերն էին չափում Շենգավիթ վարչական շրջանի 5 դպրոցների աշակերտներից ձևավորված թիմերը: Հաճելի է նշել, որ մրցույթում լավագույն արդյունքներով հանդես եկավ հենց մեր դպրոցի «Արիներ» թիմը: Կեցցե’ք երեխաներ

 

Գիտելիքի օր, 01.09.2018թ.

Այսօր ողջ հանրապետությունով մեկ թևածում էր սեպտեմբերմեկյան խանդավառությունը և դրանից անմասն չէր նաև Երևանի Ալ, Մյասնիկյանի անվան հ. 66 հիմնական դպրոցը: Դպրոցի փոքրիկ սաների և նրանց ավագ ընկերների՝ 2018-2019 ուստարվա շրջանավարտների համատեղ ելույթը հիացրել էր թե՛ ծնողներին, թե՛ ուսուցիչներին, և թե՛ աշակերտներին: Հնչում էր ուրախ երաժշտություն, թևածում էին երգն ու պարը և համընդհանուր գոհունակության, ուրախության և լիահույս ուսումնական տարվա ակնկալիքները համակել էին բոլորին: Բարի ուսումնական տարի բոլորիս: