Երևանի հ. 66 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1950թ.՝ որպես տարածքի միակ միջնակարգ (տասնամյա) դպրոց, որտեղ 1950-1951 ուստարուց սկսած իրենց ուսումն են շարունակել մոտակա յոթնամյա դպրոցների շրջանավարտները: 1956 թվականին, դպրոցն անվանակոչվել է հայ քաղաքական, հասարակական գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանի անունով:

Դպրոցը տեղակայված է երեք մասնաշենքերում, ունի բարեկարգ բակ, հնգօրյա է, միահերթ:

Ուսուցանվող օտար լեզուներն են ռուսերենը, անգլերենը, ֆրանսերենը:

Գործում է երկարօրյա խումբ:

Դպրոցում կա համակարգչային դասասենյակ՝ հագեցած համակարգիչներով, էլեկտրոնային գրատախտակով,  լուսացրիչով,  որի օգտագործմամբ անցկացվում են նորաշունչ միջոցառումներ, օգտագործվում նորագույն մեթոդներ ու անց են կացվում դաս-միջոցառումներ:

Ուսումնական գործընթացը լրացնում է բուհերի և մշակութային օջախների հետ համագործակցությունը (Խ. Աբովյանի տուն-թանգարան, ԵՊՃՀ քիմիական ֆակուլտետ, ԵՊՀ քիմիական ֆակուլտետ, ՀՀ կենտրոնական բանկ):

Դպրոցում ուշադրության կենտրոնում են դասասենյակների տեխնիկական հագեցվածությունը, տեխնոլոգիական հաղորդակցության նորագույն միջոցների ապահովումը:

Գրադարանում կա 8420 կտոր բազմաբնույթ և բազմալեզու գեղարվեստական գիրք:

Դպրոցն ունի հարմարավետ 2 մարզադահլիճ` ապահովված անհրաժեշտ մարզական գույքով:

Դպրոցում պարբերաբար անցկացվում են հետաքրքիր մարզախաղեր, ֆուտբոլի և շախմատի մրցումներ, սպորտլանդիաներ:

2017թ.-ի հոկտեմբերի 2-ից դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նաիրա Կառլենի Հակոբյանը:

Ծնվել է 1965թ. մայիսի 26-ին ք. Երևանում: Մանկավարժական գործունեությունը սկսել է 1988 թվականից Ալ. Մյասնիկյանի անվան հ. 66 միջնակարգ դպրոցում որպես աշխարհագրության ուսուցչուհի:

2000թ. աշխատել է նույն դպրոցում որպես փոխտնօրեն, 2009թ. մարտից նշանակվել է որպես տնօրեն հ. 31 միջնակարգ դպրոցում մինչև 2017թ.-ի հոկտեմբերի 2-ը: