Նաիրա  Կառլենի  Հակոբյանը  ծնվել  է  1965 թ.  մայիսի  26-ին     ք.  Երևանում:

1972 թ. ընդունվել  և  1982 թ.  ավարտել  է Երևանի  հ. 46 միջնակարգ  դպրոցը  և նույն  թվականին  էլ  ընդունվել  Երևանի  Խ. Աբովյանի անվան պետական  մանկավարժական  ինստիտուտի  պատմաաշխարհագրական  ֆակուլտետի աշխարհագրության  բաժինը, որն  ավարտել  է  1986  թվականին:

Մանկավարժական  գործունեությունը  սկսել  է 1986 թվականից  հ.13 երաժշտական  գիշերօթիկ դպրոցում  որպես  դաստիարակ  մինչև 1988թ.: 1988 թվականից աշխատել է Երևանի Ալ.  Մյասնիկյանի  անվան  հ.  66  միջնակարգ  դպրոցում  որպես  աշխարհագրության  ուսուցչուհի, իսկ  2000 թվականից նույն            դպրոցում որպես դաստիարակության գծով փոխտնօրեն: 2009 թվականին  մասնակցել  է  Երևանի հ. 31 միջնակարգ  դպրոցի  տնօրենի  թափուր  պաշտոնի  համար  անցկացվող  մրցույթին  և  հավաքելով  ձայների  մեծամասնությունը՝  ընտրվել  է  դպրոցի  տնօրեն  և  ղեկավարել  դպրոցը  շուրջ  8  տարի:

 2017 թ.  հոկտեմբերի  2–ից  Երևանի  քաղաքապետի  կողմից  նշանակվել  է  տնօրենի  ժպ  Ալ. Մյասնիկյանի  անվան հ. 66  հիմնական  դպրոցում, իսկ նույն թվականի դեկտեմբերի 18-ից քաղաքապետի 18.12.2017թ-ի N 4616-Ա որոշմամբ նշանակվել է տնօրեն Ալ. Մյասնիկյանի  անվան հ. 66  հիմնական  դպրոցում, և նրա հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր 5 տարի ժամկետով /18.12.2017թ.-18.12.2022թ./:

Ամուսնացած  է,  ունի  2  զավակ: