Կրկին աշուն, կրկին սեպտեմբերմեկյան եռուզեռ, որին այնքան սիրով, սրտի թրթիռով ու մեծ պատասխանատվությամբ էին պատրաստվել մյասնիկյանցիները՝ Ալ. Մյասնիկյանի անվան հ. 66 հիմնական դպրոցի թե՛ 1-ին, թե՛ 9-րդ դասարանցիները հատկապես: Տրամադրող էր ամեն ինչ՝ բակի տոնական ձևավորումը, աշակերտների և ծնողների հուզմունքն ու խանդավառությունը, իսկ բեմից հանդիսատեսին ուղղված երգն ու պարը, ողջույնի խոսքերը ամբողջացնում էին համընդհանուր տոնական մթնոլորտն ու հիշարժան օրը: Շնորհավորում ենք նոր՝ 2019-2020 ուսումնական տարվա մեկնարկը: