Սեպտեմբերի 2-ին Երևանի Ալ. Մյասնիկյանի անվ. հ. 66 հիմնական դպրոցի ամենօրյա նախակրթարանը տվեց նոր ուսումնական գործընթացի մեկնարկը: Նախակրթարանի սաներն իրենց առօրյան կլցնեն հետաքրքրաշարժ ու կառուցողական խաղերով, կհարստանան գիտելիքներով, կշփվեն հոգեբանի հետ, լիարժեք կնախապատրաստվեն իրենց հաստատուն քայլերը կատարելու ապագայում որպես աշակերտներ: Ձեզ բարի երթ, սիրելի փոքրիկներ: