ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

        Հայտարարվում է մրցույթ՝ <<Երևանի Ալ․ Մյասնիկյանի անվ․ հ․ 66 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի հայոց լեզվի և գրականության /10 դասաժամ/ ուսուցչի թափուր տեղի համար:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։ Թեստավորման փուլն անցկացվում է ՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի։ Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին։

Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝

  1. դիմում /Ձև 1/, մեկ լուսանկար 3 x 4 չափի,
  2. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ /դիպլոմ/,
  3. անձը հաստատող փաստաթուղթ,
  4. <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը /առկայության դեպքում/,
  5. ինքնակենսագրություն /Ձև 5/,
  6. այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
  7. ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
  8. հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր /առկայության դեպքում/,
  9. որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ։

Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի  բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում։ Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք։

Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև մարտի 30-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ և այլ ոչ աշխատանքային օրերից:

Մրցույթը տեղի կունենա ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, ՀՀ ք․ Երևանի Ալ․ Մյասնիկյանի անվան հ․ 66 հիմնական դպրոցում․ հասցեն՝ ք․ Երևան, Բագրատունյաց 9։

Տեղեկությունների համար զանգահարել ՝ /010/42-08-33 հեռախոսահամարով: