ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարվում է մրցույթ՝ <<Երևանի Ալ․ Մյասնիկյանի անվ․ հ․ 66 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի տեխնոլոգիայի (10 դասաժամ) ուսուցչի թափուր տեղի համար:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։ Թեստավորման փուլն անցկացվում է ՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի։ Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին։

Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝

  1. դիմում (Ձև 1), մեկ լուսանկար 3 x 4 չափի,
  2. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
  3. անձը հաստատող փաստաթուղթ,
  4. <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
  5. ինքնակենսագրություն (Ձև 5),
  6. այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
  7. ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
  8. հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
  9. որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ։

Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի  բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում։ Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք։

Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև սեպտեմբերի 22-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ և այլ ոչ աշխատանքային օրերից:

Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, ՀՀ ք․ Երևանի Ալ․ Մյասնիկյանի անվան հ․ 66 հիմնական դպրոցում․ հասցեն՝ ք․ Երևան, Բագրատունյաց 9։

Տեղեկությունների համար զանգահարել՝ (096)99-59-96, (010)42-08-33 հեռախոսահամարներով: